Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցավակցություն՝ Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական
Задоян_Давид_Мнацаканович-223x300

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտի ցավով տեղեկացա պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան մասին: Դավիթ Զադոյանի գործունեությունը մեծ ներդրում է Հայաստանի պետականության, քաղաքական ու տնտեսական համակարգի պատմության մեջ: Նա կանգնած էր Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում: Թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում ծավալած իր նվիրված աշխատանքով Դավիթ Զադոյանն ակտիվորեն ու արժանապատվորեն մասնակցում էր մեր երկրի պետականության կայացմանն ու կառուցմանը: Խորապես ցավակցում եմ Դավիթ Զադոյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»: