Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը դատապարտել է այսօրվա ձերբակալությունները

Քաղաքականություն
նիկօլ

«Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալությունը անհասկանալի է եւ դատապարտելի,- այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։-«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հրապարակային հայտարարել էին, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան միջոցառումների ժամանակ որեւէ ակցիա չեն իրականացնելու եւ համաձայնվել էին այդ օրվա հանրահավաքն անցկացնել Երեւանի Կենտրոնից հեռու` Էրեբունի համայնքում: Այս ֆոնին նրանց ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ մեղադրելը թվում է անհիմն եւ մերկապարանոց»: