Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի նոր շենքը

Քաղաքականություն
041435d9e4c0883ac493dcec32223c80

Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացման արարողությանը: Միության բարեսիրական, մշակութային, կրթական ու երիտասարդական ծրագրերն ընդլայնելու, ինչպես նաև հայրենական նոր ծրագրերի իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար միությունը 2010թ. սկիզբ էր դրել նոր շենքի կառուցման ծրագրին՝ մայրաքաղաքի Մելիք-Ադամյան փողոցում, ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ: ՀԲԸՄ նորակառույց շենքը զբաղեցնում է շուրջ 1300 մ/ք տարածք, որի վրա բարձրացել է հինգ հարկանի ժամանակակից շենք՝ գրասենյակային բոլոր հարմարություններով, նիստերի դահլիճներով, ցուցասրահներով ու ստորգետնյա ավտոկայանատեղիով: Պատասխանատուների հավաստմամբ, ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների անխաթար պահպանման զուգորդմամբ վերականգնվել է նախկինում այնտեղ եղած շենքի հորինվածքը: Նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքաշինական այնպիսի պահանջների բավարարմանը, որով պահպանվել են Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը: Միության ղեկավարության համոզմամբ, Երևանի կենտրոնում բացված ՀԲԸՄ շենքը հնարավորություն կտա ընդլայնել միության կրթական, մշակութային և երիտասարդական տարաբնույթ ծրագրերը՝ դառնալով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման նոր օջախ: MHM94673 copy