Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայ տղան դատապարտվեց 2 տարի ազատազրկման (տեսանյութ)
2 տարի ուղղիչ գաղութում. Այսպիսի դատավճիռ է կայացվել Մոսկվայում հայազգի Արթուր Միրզոյանի նկատմամբ, ով մոտ 8 ամիս առաջ կրակել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան գերբի վրա։ Ինչպես ինքն է բացատրել, այդ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի, որ այդ պետությունը շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը։ Իր վերջին խոսքում նա հայտնել է, որ չի փոշմանել իր արարքի համար, նշել է, որ իր արարքը քաղաքական ակցիա է։ Այս դատավճիռը դատարանը կայացրել է՝ հաշվի առնելով, որ Արթուր Միրզոյանը ունի երկու անչափահաս երեխա, ձերբակալման պահին նա չի դիմադրել եւ առողջությամբ ընդունել է իր մեղքը։ Արթուր Միրզոյանի փաստաբանը նշել է, որ բողոքարկելու է որոշումը, քանի որ ըստ նրա՝ Միրզոյանի անազատության մեջ անցկացրած 8 ամիսները բավարար են։ Մանրամասնները՝ տեսանյութում