Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջատիրությունը հակասո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը

Քաղաքականություն
a094ce04050c1ecf6c3738dc3bca1ddd

Թուրքիայից պահանջատեր լինելու հետ կապված ՀՀ Սահմանադրության հետ կապված հակասություն կա. այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում հայտարարեց  պատմաբան Վահան Մելիքյանը. «Խնդիրն այն է, որ պետք է հստակեցվի՝ ո՞վ է ՀՀ երրորդ հանրապետության իրավահաջորդը: Եթե ԽՍՀՄ-ն է, ապա պահանջ ներկայացնելու իրավունք մենք չունենք»: Փարիզում օրերս տեղի է ունեցել Արեւմտահայերի ազգային խորհրդի 4-րդ համագումարը, եւ ընդունվել է Թուրքիայի ժողովուրդներին ուղղված հռչակագիր:  Արեւմտահայերի խորհրդի անդամ Սեւակ Արծրունիի վստահեցմամբ՝ հարյուր քվեարկողներից եղել է ընդամենը մեկ դեմ ձայն, այն էլ՝ տեխնիկական հարցերի պատճառով՝ հայերեն թարգմանությունը չի եղել, տեքստը չի հասկացվել: Պարոն Արծրունին նաեւ նշեց, որ հռչակագրով իրենք  անգամ պատրաստ են դատի տալ Թուրքիային ու ճնշումների գնալ կամ երկխոսության միջոցով հասնել նրան, որ այնտեղ ապրող հայությունն իր հայրենիքում իր կենսագործունեությունը վերականգնի. «Ցեղասպանությունից բացի, կարեւոր է հայրենազրկումը: Թուրքիայում այսօր ապրում է 4 մլն արեւմտահայ: Որպես հայ՝ այնտեղ ապրել հնարավոր կլինի, եթե Թուրքիան ընդլայնի նրանց մշակութային եւ իրավական իրավասությունը: Նրանք, ճիշտ է, դավաճանել են մեր լեզուն ու կրոնը, սակայն չեն դավաճանել մեր հողին: Մենք մտադիր ենք, ճնշումներ գործադրելով, բարեկամանալով կամ թշնամությունն ավելի կազմակերպված դրսեւորելով ընդդեմ Թուրքիայի, նրանց ինքնությունը պահպանել ու այնտեղ ապրելու հնարավորությունը ավելի խորացնել»: Բացի այդ, Արեւմտահայերի ազգային խորհրդն իր հռչակագրում նշում է՝ անմիջապես պետք է բացվի ՀՀ սահմանը. «Հակառակ դեպքում սահմանից այն կողմ ինչպես է հնարավոր որպես հայ ապրել: ՀՀ տնտեսության ու ժողովրդագրական աճի առումով եւս դա շահեկան է: Համագումարը լուծում է իրավատեր լինելու հանգամանքը»: Ի դեպ, հռչակագրի մեջ նշված չէ՝ չանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխարենը նշված է, որ պետք է լինենք պահանջատեր եւ գտնենք խնդրի լուծումները: Հռչակագիրը ֆրասնահայ դեսպանի միջոցով հանձնվել է նաեւ Էրդողանին: