A
A
Վարչապետը նաիրիտցիներին խոստացել է օգնել միայն մեկ հարցում
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կառավարության շենքում հանդիպեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Վարչապետը նրանց ասել է, որ ոչինչ չի կարող անել եւ պետք է սպասեն մինչեւ գործարանից գույք վաճառվի։ Նա միայն խոստացել է օգնել մի հարցում՝ այն ընտանիքները, ովքեր ունեն վճարովի համակարգում սովորող երեխաներ,նրանց ուսման վարձերի վճարումը կհետաձգվի։ Պատասխանը սակայն նաիրիտցիներին չի բավարարել։ Նրանք նշում են, որ բողոքի ակցիաներ են կազմակերպելու այնքան ժամանակ, մինչեւ իրենց ողջ աշխատավարձը վճարվի։ Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանը իր 2300 աշխատակիցներից միայն 480-ի հետ է նոր պայմանագրեր կնքել, մնացածն առանց 18-ից 24 ամիսների աշխատավարձի վճարման եւ վերջնահաշվարկի, ազատվել են աշխատանքից։