Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորի վրա հարձակում կատարելու գործը քննող դատավորը հայտնի է

Քաղաքականություն
954e8f1b3946aee148e9c8de9100b412

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործը կքննի Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը։ Սակայն դատական նիստի օր դեռ նշանակված չէ։ Գործով մեղադրյալը 41-ամյա Արշակ Սվազյանն է։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Արշակ Սվազյանը մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեջ, որի առավելագույն պատժաչափը երկամսյա կալանքն է: Մեղադրյալը ստորագրությամբ ազատ էր արձակվել։ Հարվածելու պատճառը, ըստ Արշակ Սվազյանի, եղել էր այն, որ ԱԺ պատգամավորը հայհոյել էր Սերժ Սարգսյանին։