A
A
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի դեպքերի առիթով զրուցել է պաշտոնյաների հետ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ քիչ առաջ հեռախոսազրույցներ է ունեցել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ: «Իմ եւ ընտրողներիս վրդովմունքն ու անհանգստությունը հայտնեցի տեղի ունեցած դանակահարության եւ անկարգությունների կապակցությամբ, ասացի, որ հարցը լինելու է իմ ուշադրության կենտրոնում եւ կարեւորեցի տեղի ունեցածի ամբողջական եւ համոզիչ բացահայտումը, այդ թվում եւ իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողություններին գնահատական տալու անհրաժեշտությունը»,- ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Պարոնայք Ասլանյանը, Սիմոնյանն ու Նադարյանը վստահեցրել են, որ բոլոր ջանքերը գործադրում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու, տեղի ունեցածին ամբողջական իրավական գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ. «Հույս հայտնեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի: Հուսադրող չէ, սակայն, որ մինչեւ այս պահը միջադեպի մասնակիցներից ոչ ոք հայտնաբերված չէ, թեեւ բոլորի ինքնությունը իրավապահներին հայտնի է»: