Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհի Փոստանջյանի հետ մի հարցում համամիտ չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
raffi1

«Մեծ պահքի շրջան է, և ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ձայները գողանալու համար, ներում եմ նաև Վեհափառին,սակայն ես դա չեմ կարող անել ողջ ժողովրդի անունից, այդ նրանք պետք է ձևը գտնեն՝ ժողովրդից ներողություն խնդրելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր ելույթը այս խոսքերով սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս խոսելով «Ժառանգության» երեկվա նիստի մասին՝ շեշտեց, որ դա միջկուսակցական խորհրդակցություն էր, որի ընթացքում քննարկվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներ: «Դա պարզապես ներկուսակցական ժողով էր, իսկ պաշտոնական նիստը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ»: Սահմանադրական բարեփոխումների շուրջ Սերժ Սարգսյանի հետ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի հանդիպման վերաբերյալ պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց: «Իմ բացակայության ժամանակ ամեն ինչի համար պատասխանատու էր Արմեն Մարտիրոսյանը:Նա և Ռուբեն Հակոբյանը լիազորությունից դուրս չեն գործել: Ես անձամբ չէի գնա նման հանդիպման, բայց ես տեղյակ էի նման հանդիպման հնարավորության մասին, և տեղյակ էի նաև այդ հանդիպման խութերի և հնարավոր հետևանքների մասին: Մեր դիրքորոշումը «Ժառանգություն»-ում մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանը չունի քաղաքական և քաղաքացիական լեգիտիմություն հայ ժողովրդի շրջանում՝ Սահմանադրական փոփոխություններ ներկայացնելու համար»: Պարոն Հովհաննիսյանը շեշտեց նաև, որ իրենք   կողմնակից են խորհրդարանական կառավարման մոդելին, բայց ոչ այն տեսքով, ինչպես առաջարկվում է իշխանության կողմից: «Ես հայտարարում եմ, որ այսուհետ մենք այս ինքնանպատակ խաղերին չենք մասնակցելու, մենք տվել ենք կոնկրետ առաջարկներ և այդ առաջարկները արհամարհվելով մտցվել են իմիտացիոն դաշտ, ըստ այդմ մենք այդ խաղերից զերծ ենք մնալու»: «Ժառանգության» ղեկավարը չի կիսում նաև Զարուհի Փոստանջյանի այն տեսակետը, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը գնացել են Բաղրամյան 26՝ որպես հաճախորդներ. «Բոլորս էլ կարող ենք բարկանալ, ինչ-որ պահի բաներ ասել, սակայն դա չի նշանակում, որ դա այդպես է: Ո՛չ, նրանք այնտեղի հաճախորդ չեն»: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենք պատրաստ են քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերի հետ երկխոսության,նույնիսկ՝ հանրապետականի: Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց Սերժ Սարգսյանի հետ «Ժառանգության» կրկին հանդիպումը՝ Սահմանադրական բարեփոխումները քննարկելու համար, սակայն դա կլինի միայն այն դեպքում, եթե «Ժառանգության» ներկայացրած առաջարկները ընդունվեն: «Սահմանադրության փոփոխության հիմքում խաղ է դրվում, և եթե պարտադրվեն այդ խաղերը, ապա մենք դրան դեմ դուրս կգանք՝ չենք պատրաստվում մասնակցել նմանատիպ խաղերի»: Իսկ արդյո՞ք հաշտվել են Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը. հարցին պարոն Հովհաննիսյանն արձագանքեց շատ կարճ՝ «Մենք հաշտ ենք»: