Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ինստիտուցիոնալ ընդդիմության քայլերը

Քաղաքականություն
5031b8925682540a28a341638d7fafe6

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը. Քայլ 1- Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում: Քայլ 2 - Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։

Քայլ 3 - Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։ Քայլ 4 - Ձևավորել ստվերային կառավարություն։ Քայլ 5 - Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։ Քայլ 6 - Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։ Քայլ 7 - Մասնակցել ընտրություններին և ստանալ ժողովրդի վստահության քվեն։ Քայլ 8 - Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամաշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։ Քայլ 9 - Իրականացնել իշխանափոխություն ընտրությունների արդյունքների պաշտոնական արձանագրման եւ/կամ Թավշյա հեղափոխության միջոցով և ստանձնել Հայաստանի կառավարումը։ Քայլ 10 - Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը։