Չի բացառվում, որ Անդրանիկ Գրիգորյանին առեւանգած լինեն. Առավոտ
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի բացառում, որ ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին առեւանգած լինեն: «Եթե հաշվի առնենք Հակոբ Ինջիղուլյանի դեպքը, որ սկզբում գրվում էր, թե ինքն է անցել սահմանը, հետո պարզվեց, որ առեւանգել են, ապա հավանականությունը մեծ է, որ տեղի է ունեցել առեւանգում: Պարզապես հարցականի տակ է մնում, թե այդ ինչպես է եղել, որ զենքը զինվորի ձեռքին չի եղել, դա նշանակում է, հանգստի ժամանակ է եղել՝ ոչ մարտական հերթապահության կատարման վիճակում: Նշանակում է նաեւ, որ ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում սահմանով, որ կարողանում են մարդկանց էդքան հեշտ տանել: Պետք է քննություն կատարվի ու իրազեկեն քաղաքացիներին»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը: Նրա համար տարօրինակ է, որ նույն օրում մի զինծառայող ինքնակամ հեռանում է Ադրբեջան, մի այլ առողջ զինվոր հանկարծամահ լինում. «Տարօրինակ է ժամանակագրական համընկումը եւ թե ինչքանով է մեկը մյուսին առնչվում, դժվար է ասել, բայց որ արդեն պայմանագրային հիմունքներով ծառայողների հետ էլ ենք խնդիրներ ունենում, դա արդեն մտահոգիչ է: Ավելի շատ խոսում է զինվորական ծառայության պայմանների անբավարար լինելու մասին, երբ որ մարդը ստիպված է թողնել զինվորական ծառայության հիմնական վայրը, անցնել ադրբեջանցիների կողմը: Հստակ է, որ մտահոգիչ հանգամանքներ կան ծառայության պայմանների վերաբերյալ, անհավանական եմ համարում այդպիսի զուգադիպությունը»: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բացառում է բանակային վատ պայմանների պատճառով հայ զինծառայողի՝ սահմանը հատելու վարկածը. «Ո՞վ է նման բան խոսում, իրավապաշտպան Արթուր Սաքունցը քանի անգամ է բանակ մտել, որ իմանա՝ ինչ պայմաններ են»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով