«Կրթական ոլորտը կուսակցականացված է անհավատալի չափերով»
Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ Ռիգայի գագաթնաժողովում հերթական անգամ կհամոզվենք, որ ՀՀ-ն կրկին անգամ չի ստորագրի ԵՄ ասոցացման պայմանագրի գոնե փոփոխված տարբերակը: Նա նաեւ ներկայացրեց իր մի շարք մտահոգությունները այն ոլորտների հետ կապված, որտեղ ընդգրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կրթական ոլորտը, որը, ըստ նրա, կուսակցականացված է անհավատալի չափերով, ինչը չի համապատասխանում ՀՀ օրենքներին ու Սահամանդրությանը, ինչպես նաեւ՝ Բոլոնյան սկզբունքներին: Հաջորդ մտահոգությունն այն էր, որ երիտասարդության շրջանում գործազրկությունը գնալով բարձր մակարդակի է հասնում