Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգային վերածնունդը» առաջադրվեց Արցախի ԱԺ ընտրություններում

Քաղաքականություն
աժ2

2015թ. մայիսի 3-ին Արցախում տեղի կունենան Ազգային ժողովի ընտրություններ։ 2015թ. մարտի 19-ին «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակը։ Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, 2-րդ համարն է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, 3-րդ համարը՝ բժշկուհի Նունե Մելքումյանը։ 14 հոգանոց ցուցակում ընդգրկված է 5 կին։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։ 11 մեծամասնական ընտրատարածքներում կուսակցությունն առաջադրել է 5 թեկնածու, մյուս ընտրատարածքներում ԱՎԿ-ն կաջակցի անկախ թեկնածուներին։ Արցախի ԱԺ այս ընտրությունները կուսակցության հիմնադրումից հետո առաջին համապետական ընտրություններն են։   «Ազգային վերածնունդ» կուսակցություն