Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ականները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած հանդիպումների շարքը շարունակվում է: Այսօր` մարտի 19-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը հանդիպում ունեցան Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ժամանակ Աղվան Վարդանյանը կարևորեց երկու երկրների միջև ռազմավարական գործակցությունը, շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, տեսակետների փոխանակումը երկկողմ հարաբերությունների, միջազգային իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ:   Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ-ի քաղաքական օրակարգը, կուսակցության մոտեցումները երկրի հիմնական խնդիրների` ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վերաբերյալ: Նա անդրադարձավ նաև Սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Դաշնակցության մոտեցումներին` հիմնավորելով դրանք: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, կարևորելով նման հանդիպումները, նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն ավելի կսերտացնի երկու երկրների հարաբերությունները:   Հանդիպման ժամանակ, ՀՅԴ առաջարկով, քննարկվեց նաև Գյումրիում կատարված ողբերգության նախաքննության ընթացքը: Հանդիպմանը մասնակցում էր ՌԴ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսանդր Վասիլևը: Գերագույն մարմին