Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«100-ամյա տարելիցի շեմին աղմուկից բացի, ոչ մի բան չկա» (տեսանյութ)

Քաղաքականություն
6d76f42afb99666ebea9174cb3427fb1

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, դեսպան Արա Պապյանի համոզմամբ՝ առաջիկա 15-20 տարիների ընթացքում Արևմտյան Հայաստանի տարածքում դե յուրե կձևավորվի Քրդստան պետությունը: «Քրդստան պետության ստեղծման հարցը միշտ էլ եղել է օրակարգում և միակ խնդիրն այն է, որ հիմնական դերակատարները`մասնավորապես ԱՄՆ-ն, դեռ այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել»: Դիվանագետի կարծիքով `Թուրքիան վաղուց է գիտակցել, որ չի կարող քրդերի հարցը ռազմական ճանապարհով լուծել. «6,5 միլիոն քուրդ է այդ տարածքում բնակվում և Թուրքիան լավ գիտի,որ զենքով ոչ մի բանի չի հասնի: Իմ կանխատեսմամբ `Թուրքիան այսուհետ չի խոչընդոտի քրդերի մեջ հայկական տարրի ավելացմանը, թույլ կտա, որ քրդացած հայերը ի հայտ գան և իր այսպես ասած քրդերին «հայացնելու» քաղաքականությամբ կփորձի հակակշիռ ստեղծել և խանգարել Քրդստանի ստեղծմանը»: Թե ինչքանով սա կազդի Հայկական հարցի լուծման գործընթացի վրա` պարոն Պապյանը նկատեց. «Մենք ոչ ոքի հետ պայքար չունենք, մեր պայքարը մեր հետ է` հասկանալու համար ի վերջո ինչ ենք ուզում: 100- ամյա տարելիցի շեմին աղմուկից բացի ոչ մի բան չկա: Անմոռուկները կպցնել ման գալով հարցը չի լուծվի»;