Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ չափով ԵՄ-ն կհարաբերվի ԵՏՄ մտած Հայաստանի հետ

Քաղաքականություն
f12b9b0d14105e9d4d5736bedf0b3967

ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ հարցերում: Այս մասին այսօր հայտարարեց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Երեւանում շարունակվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում։ Ըստ Յոհաննես Հանի` Հայաստան-ԵՄ հետագա երկկողմ համագործակցությունը իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի այլ միջազգային պարտավորությունները։ Նա սա ասաց՝ նկատի ունենալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը: Ի դեպ, ԵՄ-ն այս տարի ավելացրել է նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը տրամադրվող գումարները: Այն երկրները, որոնք ընտրել են Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը, նրանց հետ կլինի հարաբերությունների լայն մոդել, իսկ երկրները, որոնք չեն կարողացել այս ճանապարհը բռնել, նրանց հետ համագործակցությունը կնեղացվի և կկենտրոնացվի ամենաէական ոլորտների վրա՝ միգրացիա, անվտանգություն, պետական կառավարում ։ Հանն ընդգծեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես Եվրոպայի կողմից պարտադրված քայլ: Ասաց, որ ԵՄ-ն ցանկանում է հիմնական գործընկեր հանդիսանալ հարևանության բոլոր երկրների համար՝ ճանաչելով նրանց սեփական, ուրույն քաղաքականությունն իրականացնելու իրավունքը. «Խոսքն ընդհանուր արժեքի հիման վրա, կայուն և բարեկեցիկ ապագա կառուցելու մասին է. այս հարցն այնչափ ակտուալ է այսօր, ինչպես տասը տարի առաջ, երբ Հարևանության քաղաքականությունը մեկնարկեց: Սա կարևոր է, քան երբևէ»: