Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրողը պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են (տեսանյութ)

Քաղաքականություն
կըհ

Կիրակի օրը հանրապետության 32 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կրկին խախտումներ են տեղի ունեցել: «Իրավունքի Եվրոպա միավորման» անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ  ի տարբերություն ավանդական խախտումների՝  ընտրողների մասնակցությունը ցանկալի տոկոսի չի  հասել, եւ կարելի է այն գնահատել պասիվ: «Լուրջ պրոբլեմ է,  երբ մեկ թեկնածուով մասնակցում էին ընտրությունների, անձինք բազմակի քվեարկություն են  իրականացրել, մեկ այլ անձի փոխարեն են  քվեարկել, թեկնածուի վստահված անձը, որ թեկնածուի որդին է,  փորձել է քվեարկել հոր օգտին մեկ ուրիշի անձնագրով: Մեկ այլ քվեարկողի հանձնաժողովը  երեք քվեաթերթիկ է տվել,  եւ  չի պարզվել, թե ինչու են տվել»,- այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց Տիգրան Եգորյանը: Նրա խոսքերով՝ մեկ այլ տեղամասում ընտրողը գնացել է ընտրատեղամաս եւ պարզել, որ իր  փոխարեն արդեն քվեարկված է, եւ հանձնաժողովը թույլ է տվել տվյալ անձին քվեարկել մեկ ուրիշի փոխարեն: «Բոլոր հարցերում պետք է հարուցվեն վարչական վարույթներ»,- նշեց նա: ԿԸՀ անդամ Նունե Հովսեփյանն  էլ նշեց, որ ցավոք խախտումներ եղել են , սակայն դրանք համատարած բնույթ չեն կրում: Հիշեցնենք, որ  2015-ի մարտի 15-ին  հանրապետության 32 համայնքներում անցկացվել են ՏԻՄընտրություններ: 24 համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի, իսկ 6 համայնքում ավագանու անդամների ընտրություն: Միայն երկու համայնքում է, որ անցկացվել է եւ համայնքի ղեկավարի, եւ  ավագանու անդամների ընտրություն: Նունե Հովսեփյանի խոսքերով՝ 32 համայնքում ձեւավորվել է 56 ընտրատեղամաս եւ հանձնաժողով, աշխատել է 448 անդամ: «Քաղաքապետ, հավաքիր քո աղբը քաղաքում»  գրությամբ քվեաթերթիկի նկարահանումն ու տարածումը խնդիրներ է ստեղծել դիտորդ Սուսաննա Մատինյանի համար: Նա խնդիրների առաջ է կանգնել:  Այս մասին նշեց  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը՝ ավելացնելով, որ այդ քվեաթերթիկը քվեարկված չի եղել: