Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ կառավարության և Եվրամիության միջև ստորագրվել է 3 փաստաթուղթ

Կարևոր լուրեր Պաշտոնական
unnamed43

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ «Կովկասյան էլեկտրա­հա­ղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնա­գիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, «Կովկասյան էլեկտրահա­ղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը: Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է փաստաթղթերի ստորագրումը և վստահություն հայտնել, որ դրանք իրենց նշանակալի դերն ու ավանդը կունենան թե Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում, թե Հայաս­տանի տնտեսության զարգացման գործում: ՀՀ կառավարություն