A
A
Ուղեգիր նվաճեց միայն Գաբրիել Սարգսյանը
Երուսաղեմում ավարտվեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանի 9 պատվիրակներից բոլորից հաջող հանդես եկավ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ զբաղեցրեց 18-րդ տեղը: Այդպիսով, նա 2015 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց (այդ իրավունքը ստացան 1-23-րդ տեղերը գրաված շախմատիստները): Սակայն Գաբրիել Սարգսյանը հնարավոր է չմասնակցի այդ մրցաշարին, քանի որ այն կայանալու է Բաքվում: Շախմատի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Նայերը, որը վաստակեց 8,5 միավոր: Հայաստանի մնացած 8 շախմատիստները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ.
- Ռոբերտ Հովհաննիսյան` 7 միավոր
- Վլադիմիր Հակոբյան` 6,5
- Հրանտ Մելքումյան` 6,5
- Սամվել Տեր-Սահակյան` 6
- Կարեն Գրիգորյան` 6
- Վլադիմիր Պողոսյան` 6
- Արման Միքայելյան` 5,5
- Զավեն Անդրիասյան` 5,5