Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը՝ Հայաստանի բացահայտ չեմպիոն

Սպորտ
marmnamarzik

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվել է մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, տղամարդկանց բազմամարտում հաղթող է ճանաչվել Արթուր Դավթյանը: 2-րդ տեղը գրավել է Վիգեն Խաչատրյանը, 3-րդ՝ Արմեն Պետրոսյանը: Նրանց մեդալները հանձնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Սարգսյանը: Կանանց մրցաշարում բազմամարտում հաղթել է Աննա Գրիգորյանը: Մրցանակային մյուս երկու տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Աննա Ղազարյանը եւ Ելենա Հայկազունին: Հավելենք, որ առաջնությանը մասնակցել են Երեւանի, Էջմիածնի եւ Գյումրու մարզիկ-մարզուհիները: