A
A
Երեւանում մեկնարկել են սամբոյի հանրապետական առաջնությունները
Այսօր Երեւանի «Միկա» մարզապալատում մեկնարկել է Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առաջնությանը մասնակցում են Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի, ԼՂՀ-ի եւ Երեւանի ավելի քան 150 մարզիկ: Վաղը նույն մարզապալատում տեղի կունենա Հայաստանի սամբոյի երիտասարդական առաջնությունը: Այս մրցումների արդյունքներով վերջնականապես կձեւավորվեն Հայաստանի այդ տարիքային հավաքականները, որոնք ապրիլի 16-20-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի 2015 թվականի առաջնությանը: