Հոգեբանը՝ դպրոցներում անմոռուկ բաժանելու մասին.«Դա շրջահայաց որոշում չէ». Առավոտ
Aravot.am-ը հոգեբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Գասպարյանից հետաքրքրվեց՝ որպես հոգեբան ի՞նչ կարծիքի է Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկները որոշ դպրոցներում աշակերտներին բաժանելու մասին, ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ դպրոցահասակ երեխաների վրա: Իմ տպավորությամբ, դա այնքան էլ շրջահայաց որոշում չէ. մինչեւ երեխաներին անմոռուկներ բաժանելը պետք է նախ սկզբում որոշակի գիտելիք եւ վերաբերմունք ձեւավորել: Երեխան չունի սեփական հիշողություն, իսկ այդտեղ ազգի հիշողության մասին է խոսքը: Մանավանդ, եթե դա զուգակցվի ցեղասպանության պատկերների հետ միասին՝ հիշողություններ պատմելով, երեխաների մեջ տագնապը կարող է ավելանալ: Մենք իրավունք ունենք այդ մասին մտածել 12 տարեկանից հետո, ընդ որում, եթե նախօրոք դաս ենք արել այդ թեմայով, բացատրել երեխային, այդ դեպքում ամեն ինչ ավելի անվնաս կլինի երեխայի հոգեկանի համար: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով