Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Բիշարյանը կոչ արեց չմասնակցել օրինագծի քվեարկությանը

Քաղաքականություն
31f0f234a2fc0470df5236db21d8b332

ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը: Օրինագծով նախատեսվում է, որ տարեկան 50 մլրդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կարող են իրենց ապրանքը արտահանել 2 տոկոս շահութահարկով, իսկ  40 մլրդ դրամ շրջանառություն ունեցողները՝ 5 տոկոս շահութահարկով: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, խմբակցության անունից խոսելով, նախ կոչ արեց պատգամավորներին՝ կամ լսել իրեն, կամ լքել  դահլիճը: Ապա  նա մեջբերեց Խրիմյան հայրիկիի խոսքերը՝ պետք է երկու բժիշկ ունենալ՝ մեկը մարդուն բուժելու, մյուսը՝ հայրենիքը. «Մենք հիմա պետք է լծվենք երկիրը կառուցելու գործին: Սա բոլորիդ անձնական բիզնեսի հետ կապված օրինագիծ է: Ես հիմա ձեր շահերի պաշտպանն եմ: Ես ինքս բիզնես չունեմ»: Նա հայտարարեց, որ ԱԺ-ն հիմա խախտում է Կանոնակարգը. «Առաջին ընթերցմամբ ներկայացված նախագիծը երրորդի ժամանակ ամբողջովին փոփոխվել է: Ըստ այդմ՝ եկեք ազնիվ լինենք միմյանց հետ՝ սա ոչ թե երրորդ, այլ առաջին ընթերցման նախագիծ է: Ինչո՞ւ ենք ստեղծում այս նախագիծը, որը որեւէ դրական ազդեցություն կամ ընդհանրապես ազդեցություն չի ունենալու ՀՀ ներսում: Ինչու ենք անհավասար դաշտ, պայմաններ ստեղծում մեր հայրենակիցների համար»: Վերջում նա հորդորեց բոլորին՝ չմասնակցել այս օրինագծի քվեարկությանը: