Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե մարմնավաճառներ, այլ ձյունանուշիկներ (տեսանյութ)

Քաղաքականություն
95f2d9c2103b06e91838a50bedeee5b2

ԱԺ ամբիոնից այսօր խոսելով ՀԱԿ ներկայացրած Կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախագծից՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց՝ ընդդիմությունը հիվանդ չէ. «Եթե հիվանդ ենք, ապա բոլորս ենք հիվանդ, դասեր մի տվեք: Եթե ցինիզմը հասնում է նրան, որ ընդդիմության պատճառով է արտագաղթը, ապա դուք ինչո՞վ եք զբաղված»: Դիմելով ՀՀԿ պատգամավորներին, որոնք նաեւ տեղից ռեպլիկներ էին անում, պարոն Հակոբյանը խոսեց նաեւ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից ու դրա հետեւանքներից ԲՀԿ-ի նկատմամբ. «Ձեր պահվածքով դուք կործանում եք եւ Սերժ Սարգսյանին, եւ ձեզ՝ ասելով, թե այս ինչ լավ է կառավարում, դուք խնձորներ եք դնում նրա թեւերի տակ: Ինչ վերաբերում է ԲՀԿ նկատմամբ տեղի ունեցած ճնշումներին, մինչ օրս խուզարկություն էր իրականացվում անդամներից մեկի հյուրանոցում ու որպես բարդելի մարմնավաճառներ՝ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկում: Հիմա հանկարծ  պարզվեց, որ նրանք ոչ թե մարմնավաճառներ էին, այլ ձյունանուշիկներ, որ գնացել էին նվերներ բաժանելու»: Նրա ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ասելով. «Էէէէ, լավ չնայեցիր ինձ, թե չէ կպատասխանեի»: Այնուհետեւ ամբիոնի մոտ հրավիրելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ հետեւյալ կերպ դիմեց. «Հայ հեղափոխություն դաշնակցություն...Էնքան անտեղի տեղը խոսեցին հեղափոխության մասին, որ սխալ արտահայտվեցի»: