«Ընդդիմությունը ոչ թե երկու, այլ երեք ոտքից է կաղում» (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր ԱԺ-ում հանդես եկավ արտահերթ ելույթով՝ խոսելով ՀԱԿ ներկայացրած «Կառավարման ճգնաժամ»-ի մասին նախագծից: Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է ելքեր առաջադրեր, այլ ոչ թե հանրահավաքից հանրահավաք, ելույթից ելույթ ասեին սա, իսկ հիմա դա փաթեթավորեին մի նախագծում ու ԱԺ-ից պահանջեին ընդունել, որ ՀՀ-ում կառավարման ճգնաժամ է: «Սա ընդդիմության թոփալության պատճառ է, որը երկար ժամանակ է, ինչ կա, ու ես համոզված չեմ, որ սա ապաքինվող հիվանդություն է, քանի որ ինքերդ ձեզ համար դա չեք ախտորոշել: Ընդդիմությունը ոչ թե երկու, այլ երեք ոտքից է կաղում: Այո, խորհրդարանում այսօր չկա ԲՀԿ-ն ու նրա չլինելը, այո, ճգնաժամ է, բայց ոչ կառավարման, այլ ընդդիմության: Մի ոտքով իշխանության մեջ եք, մյուսով ընդդիմության մեջ ու այդպես անհարմար դիրքով մնալը դժվար է»: Նրա խոսքերով՝ այսօր ՀՀ-ում կան արտաքին ու ներքին մարտահրավերներ, որոնք պետք է այսօր քննարկել. «Ընդդիմություն չի նշանակում միայն ու միայն քննադատություն, նա պետք է ներկայացնի նաեւ լուծման իր տարբերակը, սակայն, ըստ ձեզ, դա մեկն է՝ դուք գնացեք, որ մենք գանք: ՀՀ ընտրողը դա չի ուզում»: Տիկին Նաղդալյանը, դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, հայտարարեց, որ իրենք ամնեզիա չունեն ու նրանց կառավարման տարիներն էլ տեսել են ու համեմատելու բան չունեն: