Խտրական մոտեցում՝ ՀՀ տարբեր ազգային փոքրամասնությունների նկատմամբ
2015 թ. փետրվարի 19ի ՀՀ կառավարության նիստին քննարկման է դրվել «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին ՀՀ կառավարության նախագիծը, որով նախատեսվում է պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված 20 մլն դրամ հատկացումը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով բաշխել ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին՝ համաձայն որոշման հավելվածի: Որոշման հավելվածով իր հերթին ներկայացված են ՀՀ Նախագահի օգնականին կից գործող ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ հանդիսացող 11 համայնքները, որոնց միջև հավասարապես բաշխվել է հատկացվելիք գումարը` 9 մլ. դրամը: 10 մլ. ՀՀ դրամը, իր հերթին, Խորհրդի որոշմամբ տրամադրվել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին` Խորհրդի որոշմամբ հաստատվող ազգային փոքրամասնությունների տարբեր հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ Խորհրդի անդամ չհանդիսացողների) առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար: Նշված որոշման ընդունումը, ըստ նախագծի հիմնավորման, բխում է «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, ՀՀ 2015թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1515-Ն որոշման պահանջներից: Վերը նշված որոշման 28-րդ կետի համաձայն` ՀՀ կառավարություն պետք է ներկայացվել առաջարկություն ՀՀ 2015 թ. պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների վերաբերյալ` ըստ առանձին ստացողների բաշխման: Կառավարության կողմից ազգային փոքրամասնություններին ֆինանսական աջակցության ցուցաբերումը կարելի է գնահատել որպես դրական քայլ, ուղղված ազգային և էթնիկ փոքրամասնությունների ներուժի զարգացմանը, ինքնության պահպանմանը, իրենց վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Ինչը իր հերթին նաև հանդիսանում է այս խմբերի հանդեպ կառուցողական գործողություն, ուղղված համայնքի և համայնքի ներկայացուցիչների հանդեպ խտրականության վերացմանը: Ամբողջական հոդվածն այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ