Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի նախագահականից հերքում են տոնակատարությունները չեղյալ հայտարարելու լուրը

Քաղաքականություն
d8b18959fd5bfdfb8d7871ba727dfb61

Թուրքական Daily Sabah թերթը, հղում անելով իր աղբյուրներին թե՛ նախագահի ապարատում, թե՛ վարչապետի աշխատակազմում, հերքում է ընդդիմադիր Today's Zaman պարբերականի կիրակնօրյա համարում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ իշխանությունները չեղյալ են հայտարարել Գալիպոլիի ճակատամարտում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարած հաղթանակի 100-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարվա ապրիլի 24-ին նշանակված տոնական միջոցառումները: Today's Zaman-ը, որը հայտնի է ընդդիմադիր Գյուլեն շարժման հետ ունեցած կապերով, հղում անելով անանուն պետական մի պաշտոնյայի, գրել էր, որ միջոցառումը չեղյալ է հայտարարվել, քանի որ ուղարկված հրավերներին տրված դրական պատասխանների քանակը չափազանց փոքր է: