Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային լիդերները Ապրիլի 24-ին Անկարա չեն այցելի. «Today’s Zaman». Առավոտ

Քաղաքականություն
turqia

Թուրքիայի կառավարության կողմից նախաձեռնած Գալիպոլիի ճակատամարտի հիշատակին նվիրված միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենային ապրիլի 24-ին, հետաձգվել են, քանի որ միջազգային լիդերները ցանկություն չեն ցուցաբերել այդ օրն այցելել Անկարա՝ Երեւանում Ցեղասպանության միջոցառումների ստվերի տակ: Գրում է թուրքական «Today’s Zaman» պարբերականը: «Գալիպոլիի միջոցառումները հետաձգվել են: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կախյալ վիճակում են, քանի որ հրավերն ընդունողների թիվն այնքան էլ հուսադրող չէ: Առայժմ միայն հինգ պետություններ են ընդունել առաջարկը, այն էլ ներկայանալու են ոչ բարձր պաշտոնյաների մակարդակով»,- Թուրքական կառավարության պաշտոնյան, որը ցանկացել է մնալ անհայտ, ասել է «Today’s Zaman»-ի լրագրողին: Այս հրապարակմանը ֆեյսբուքյան իր էջում այսօր անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Թուրքական մամուլը` հատկապես անգլիալեզու, հետաքրքիր մարտավարություն է ընտրել հայերի դեմ պայքարում։ Ինչ-որ սենսացիոն լուր են վերցնում, հաճախ իրականությանը չհամապատասխանող, և դրա հիման վրա պրոպագանդայի մեծ չափաբաժին մատուցում միջազգային հանրությանը։ Ամենաթարմ օրինակը Sunday’s Zaman-ի երեկվա հրապարակումն է։ Հենվելով անանուն աղբյուրի վրա` սկզբից գրում են իբր Թուրքիայի կառավարությունը չեղյալ է համարել Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները, հետո էջերով իրենց պրոպագանդան տարածում։ Մեզանից շատերն էլ այդ նյութը սկսում են տարածել։ Մանրամասներն՝ այստեղ