Ավետիսյանների հարազատներն սպառնում են շրջափակել ռուսական ռազմաբազան. Առավոտ
Այսօր լրացավ դաժանաբար սպանված Ավետիսյանների քառասունքը: Այն, ինչ կատարվում էր Մյասնիկյան 188 հասցեում գտնվող նրանց տան դիմաց, բառերով նկարագրել անհնարին է: Տան ներսից լսվում էր միայն հարազատների ողբը, որոնք դուրս գալով դարպասներից ու տեսնելով իրենց մոտեցող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝սկսեցին աղերսել.«Գտեք իրական մարդասպանին»: «Գոնե իմանանք ո՞վ է, խնդրում եմ գտեք, մի հոգին ի՞նչ էր կարող անել, դուք գիտեք ով է ու չեք ասում: Խնդրում եմ՝ ասեք ո՞վ սպանեց մեր ընտանիքը: Սա ղեկավարությա՞ն գործ է, թե՞ պոլիտիկայի: Մեզ գրում են, թե դուք բավարարվել եք պատասխանով, ինչի՞ց եք բավարարվել, մենք հիմարի պես գնում ենք նախաքննական մարմնում՝ որպես գույք նստում ու հետ ենք գալիս: Գոնե ասեք ո՞վ է , հանգիստ նստենք: Վախենում ենք ներս մտնել, հասկացեք, դարբասներին չենք կարող մոտենալ: Մենք մեղք ենք: Մի քանի օր էլ կսպասենք, եթե չես կարող գտնել Սերժ, կգանք քո դուռը, կգանք կշրջափակենք ռուսական ռազաբազան, ոտքի կհանենք Գյումրին… Մենք էլ կորցնելու բան չունենք, եթե չեք կարող լուծել, մենք կդիմենք Ռուսաստանին, ասեք թե դավաճան ենք… Եթե Հայաստանը մեզ օգուտ չի տա, մեր Սերժը մեր կողքը չէ, անգամ չցավակցեց, բա էլ ինչի՞ համար եք, որ գիշերները չենք կարող քնել»,- ասում են ինձ սպանված Հասմիկ Ավետիսյանի երկու քույրերը: Ամբողջական հոդվածը` այստեղ