A
A
«Զանգեր»-ում սաստիկ բուք է. կան մեքենաների կուտակումներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը բաց է: Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ: Ճանապարհաշինարարների կողմից ճանապարհի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, անհրաժեշտ տեխնիկայի կիրառմանը խոչընդոտում են անսարքության պատճառով արգելակած իրանական ծանրաքարշ երեք ավտոմեքենաները, որոնց պատճառով այդ հատվածում այս պահին կան մեքենաների կուտակումներ: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: