«Կենտրոն» հեռուստաընկերությունը Ծառուկյանից խլում են. Արամ Հարությունյան
Ազատության հրապարակում այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանդիպմանը ներկա էր նաեւ <Ազգային համաձայնություն> կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Մարդկանց հետ շփումներում նա հայտարարեց, որ եկել է այստեղ՝ ասելու, որ թե Գագիկ Ծառուկյանը, թե Բարգավաճ Հայաստանը պատանդ են, իսկ «Կենտրոն» հեռուստաընկերությունը Ծառուկյանից խլում են. «Այսօր ամբողջ ժողովուրդն է ընդդիմադիր, առաջնորդ չկա, Ծառուկյանը պատանդ է, իսկ «Կենտրոնը» խլում են, «Կենտրոն» էլ չկա: Ծառուկյանինը չէ, ոչ էլ այնտեղ ազատ խոսք կարող է լինի: Իշխանությունները Ծառուկյանից խլում են «Կենտրոնը»: Ես ընդամենը եկել եմ ասելու, որ որեւէ մեկը մյուսին իրավունք չունի մեղադրել, այսօր ժողովուրդը սկսած Գագիկ Ծառուկյանից, «Բարգավաճ Հայաստանից» պատանդ են, եւ որեւէ մեկին մեղադրելու իրավունք չունենք: Իշխանությունները ճնշումներ են գործադրում, մինչեւ այսօր Ծառուկյանի հիմնարկներում ստուգումներ են տեղի ունենում, ամենակարեւորը՝ ստիպում են «Կենտրոնը» վաճառել: