Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե գյուղապետ եմ՝ ՀՀԿ-ական եմ, Կոտայքի մարզում՝ ԲՀԿ-ական եմ, հայ եմ՝ նաեւ դաշնակ եմ (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled23

«Գյուղապետերից մեկն ասաց, որ եթե գյուղապետ եմ, ուրեմն ՀՀԿ-ական եմ, եթե Կոտայքի մարզում եմ, ուրեմն՝ ԲՀԿ-ական եմ, բայց քանի որ հայ եմ, նաեւ դաշնակ եմ»,- հիշեց Վահան Մովսիսյանը։ Գյուղապետերը հաճախ են մտավախություն հայտնում, որ համայնքների խոշորացմամբ գյուղերը կքանդվեն: Այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը։ Նրա խոսքերով՝ աշխատանքները վատ կատարելու դեպքում հնարավոր է գյուղերը քանդվեն։ Միեւնույն ժամանակ նշում է, որ խոշորացումը կբերի ծախսերի տնտեսումների, տնտեսված գումարն էլ կուղղվի համայնքների զարգացմանը։ Իսկ արդյո՞ք շահերի բախում չի լինի, քանի որ կուսակցական գյուղապետերը կցանկանան մնալ որպես համայնքի ղեկավար, պարոն Մովսիսյանը նշեց, որ հիմնականում գյուղապետերը կամ հանրապետական են, կամ անկուսակցական։ Պարզվում է, սակայն Հայաստանում բազմակուսակցական գյուղապետեր էլ կան։ «Գյուղապետերից մեկն ասաց, որ եթե գյուղապետ եմ, ուրեմն ՀՀԿ-ական եմ, եթե Կոտայքի մարզում եմ, ուրեմն՝ ԲՀԿ-ական եմ, բայց քանի որ հայ եմ, նաեւ դաշնակ եմ»,- հիշեց Վահան Մովսիսյանը։ Ի դեպ, համայնքների խոշորացման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է ՝ հանրաքվեի միջոցով պարզել մարդկանց կարծիքը, եթե բացասական լինի, խոշորացում չի լինի, դրական կարծիք լինի, խոշորացումը տեղի կունենա։