Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փողերը մի քանի հոգու մոտ են, մնացածը աղբանոցում են ման գալիս» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli

Մի խումբ մտավորականներ համախմբվել են՝ կոչ անելու ժողովրդին, մտավորականությանը, իշխանությանն ու ընդդիմությանը. նրանք փորձում են միասին Ցեղասպանության 100-ամյակը պատվով անցկացնել, իսկ դրանից հետո ուղիներ գտնել՝ հանրապետությունը դուրս բերելու այս վիճակից։ Մտավորականները ցավով են նշում, որ այսօր քաղաքական դաշտում ամենուրեք կեղծ մարդիկ են. «Ցավոք այսօր այնպիսի մարդիկ են, որ պետք լինի՝ կվազեն Ծառուկյանի մոտ, պետք լինի՝ մեզ մոտ էլ կգան։ Մեզ մոտ գաղափարներ չկան, ձախ աջ չկա, մեկը Ծառուկյանի կուսակցությունն է , մյուսը նախագահի կուսակցությունն է, գաղափարը նշանակություն չունի»,- նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը։ «Այսօր շատ վատ է վիճակը, երկրի բոլոր փողերը մի քանի հոգու մոտ են, մնացածը աղբանոցում են ման գալիս, դա ընդունելի չէ, պետք է ճանապարհ գտնել»,- ասում է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը, ով նույնպես միացել է նախաձեռնությանը։