Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիսիանում մարտի 15-ին ընտրություններ են

Քաղաքականություն
d93592b3d194c899abc21cd0b36963ab

Մարտի 15-ին Սյունիքի մարզի գյուղական երեք` Լոր, Կաղնուտ, Գորիսի շրջանի Որոտան համայնքներում կանցկացվեն միայն համայնքի ղեկավարի, իսկ Նոր Աստղաբերդ եւ Սիսիանի շրջանի Որոտան գյուղում միայն համայնքի ավագանու ընտրություններ: Մարզի Շուռնուխ գյուղում կընտրեն ե՛ւ համայնքի ղեկավար, ե՛ւ ավագանի: Սիսիանի շրջանի Լոր գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրած 32 – ամյա Զոյա Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: Մյուս թեկնածուն Դավիթ Առուստամյանն է, ով Համո Սահյանի ծննդավայր Լոր գյուղի գյուղապետն է արդեն 14 տարի: Սիսիանի տարածաշրջանի Որոտան գյուղում ավագանու 5 տեղի համար թեկնածություն է առաջադրել 8 մարդ: Նրանցից 4-ը հարում են ՀՀԿ-ին, 3-ը՝ ԲՀԿ-ին, մեկն էլ անկուսակցական է: Արմեն Հովակիմյան, Սիսիան