Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը կարձագանքի Լեւոն Տեր -Պետրոսյանին. 168 ժամ

Քաղաքականություն
Arman_Saghatelyan3

Սերժ Սարգսյանը կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանին 168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել՝ ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից քիչ առաջ բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը: «Հանրապետության Նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»,-ի պատասխան մեր հարցի ասաց Ա. Սաղաթելյանը: Վերջին, սակայն, չմասնավորեցրեց՝ արձագանքը ի՞նչ ձևաչափով և ե՞րբ կլինի: 168 Ժամ