Եվրադատարանի դատավորի պաշտոնի համար այս պահին կա 9 թեկնածու
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածուների թիվը երեկոյան ժամը 18։00-ի դրությամբ հասել էր 9-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։
Դիմել են՝
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, փաստաբան, նախորդ մրցույթին մասնակցած Վահե Գրիգորյանը, ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը:
Այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորների ընտրության մրցույթի մասնակիցների հայտերի ընդունման վերջին օրն է: