Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական տեռոր է» (տեսանյութ)

Քաղաքականություն
lyudmila

ՀԱԿ պատգմավոր Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում, որ ՀՅԴ-ն իշխանության հետ կազմի կոալիցիա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելուց եւ ՀՅԴ հետագա քայլերից` նշեց տիկին Սարգսյանը: «ՀՅԴ քայլերը վերջին 5 ամիսների ընթացքում գնում են դեպի կոալիցիա, եւ ես չեմ բացառում: Իսկ արձանագրությունները հետ կանչելը վկայում է այն մասին, որ ամեն կերպ փորձում են գոհացնել ՀՅԴ-ին»,- ընդգծեց նա: ՀԱԿ պատգամավորը խոսեց նախ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված հարկային հետապնդումներից. «Եթե Սերժ Սարգսյանը սկսել է ակնարկել Գագիկ Ծառուկյանին, ապա պատկերացնու՞մ եք, թե ՀՀԿ գործարար հատվածը ինչ կերպ է օգտվում Սերժ Սարգսյանի ներողամտությունից: Կոչ եմ անում նաեւ այդ գործարարներին, որ նույն ճակատագիրը սպասվում է իրենց, քանի որ Սերժ Սարգսյանը հատուկ քաղաքականություն է վարում` թույլ է տալիս այդ բացթողումները, որպեսզի հետագայում դրանց միջոցով կարողանա շանտաժի ենթարկել եւ իրեն ենթարկեցնել յուրաքանչյուր գործարարի»: Իսկ ԲՀԿ-ի նկատմամբ սկսված հետապնդումենրը նա որակեց իշխանությունների կողմից բացահայտ քաղաքական տեռոր. «Դա ավելի է հասունացնելու իրավիճակը, որն ավելի է բորբոքելու ժողովրդի կրքերը, որն ավելի մեծ անհանդուրժողականություն է առաջացնում երկրում ու այդ ամենի պատասխանատուն ուղիղ Սերժ Սարգսյանն է լինելու»: