Պուտինը, Մերկելն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը եւ Պյոտր Պորոշենկոն ժամեր առաջ հեռախոսով քննարկել են Մինսկում հայտարարված Ուկրաինայի զինադադարի ռեժիմը, ծանր զենք- զինամթերքի դուրսբերումը երկրից եւ Դեբալցևո քաղաքում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Բացի այդ, երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել հակամարտության ներկայիս փուլում ԵԱՀԿ առաքելության դերի մասին։ Իսկ երեկ հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները։ Նրանք արտահայտել են իրենց մտահոգությունը, որ Դեբալցևո քաղաքում դեռ շարունակվում է զինված պայքարը։ Դրանից ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր, որ քանի դեռ անջատողականները շարունակում են ռմբակոծել, նրանք պատրաստ չեն հակամարտության գոտուց դուրս բերել ծանր զինտեխնիկան։ Այսպիսով՝ չեն կատարվում նորմանդական քառյակի՝ Մինսկում կնքած համաձայնագրի պահանջները։ Ավելին՝ այստեղ