Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ֆուտբոլիստին թույլատրել են այցելել Բաքու. Ազատություն

Քաղաքականություն
ֆ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ ֆուտբոլիստ Դավիթ Ղազարյանին թույլատրել են այցելել Բաքու: Մինչև 17 տարեկանների Ռուսաստանի ազգային հավաքականը, որտեղ հանդես է գալիս Գերմանական «Հոֆենհայմի» հայ ֆուտբոլիստը, ուսումնամարզական հավաք է անցկացնում Բաքվում: Ղազարյանի հետ կապված՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հատուկ հետազոտություն է կատարել, հաղորդում է faktxeber ադրբեջանական կայքը: «Չնայած նա հայ է, բայց Ռուսաստանի քաղաքացի է: Մենք դիմել ենք պատկան մարմիններին և այդ հարցում որևէ խնդիր չի ծագելու», - հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Էլխան Մամեդովը: Նա նաև հավելել է, որ պատկան մարմինների կողմից անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվելու են, և որ ֆուտբոլիստն Ադրբեջան պետք է մտնի իբրև ՌԴ քաղաքացի: Մանրամասներն՝ այստեղ