Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է եռյակի հանդիպումը. «7 օր»

Քաղաքականություն
Eryak11

Քիչ առաջ մեկնարկել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Այս մասին «7օր»–ը տեղեկացել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից։ Հանդիպմանը մասնակցում են նաև այդ կուսակցությունների որոշ անդամներ: Հիշեցնենք, որ փետրվարի 13–ին ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր նախ Լևոն Տեր–Պետրոսյանի, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Ի. Տոնոյանը հայտնել էր, որ այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո «եռյակը» հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները: