Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժ գտիր մեջդ, Ռուբո. ԵԿՄ պատասխանը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rubo

Յուրաքանչյուր առիթով, երբ կրկվնում է ԵԿՄ –ի հասցեին որևէ հրապարակային վայրահաչում, ես նորից բացում եմ «Երկրապահի մենախոսությունը», կարդում եմ և մոտիցս անցնում է զայրույթս ամբողջովին, կարծես Նարեկացու կամ Շնորհալու աղոթքներից կարդամ, խաղաղվում եմ և նորից մտովի անցնում վերջին 24 տարվա բոլոր այն իրողությունները, որոնք էմոցիոնալ ազդեցություն են թողել իմ վրա: Իհարկե այս ընթացքում, այս տարիների ընթացքում շատ ջրեր են հոսել, շատ առուներ են պղտորվել, ինչու չէ նաև ԵԿՄ-ի կողքով կամ ոնց կարող էր ԵԿՄ-ն ձեռնունայն մնալ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ամենամամեծ հասարակական կառույցն է , որն ըստ էության նաև քաղաքական դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությունում, անկախ նրանից՝ դա մարդկանց դուր է գալիս թե ոչ: Շատ ցավալի եմ ընդունում այն, որ կռված տղաներից կան մարդիկ, ովքեր ԵԿՄ-ում չեն, անկախ պատճառից շատ եմ ցավում, որ կռված տղաների բոլոր պրոբլեմները չէ, որ լուծում են ստանում, որը հնարավոր չէ  շատ եմ ափսոսում, որ զոհվածի կամ հաշմանդամի  պրիմիտիվ խնդիրներով են առօրյան անցկացնում: Բայց սարսափելին այն է, որ կռված տղաների սոցիալական վիճակն է օգտագործվում քաղաքական նպատակներով: Ավելի սարսափելի է, երբ էդ արջի ծառայությունը արվում է կռված տղու համբավով մարդու կողմից ով չի հասկանում ըստ էության, կամ էլ հասկանալով է կռված տղերքի կազմակերպություն բացում և հաճույք ստանում, երբ համեմատության մեջ են դնում ԵԿՄ –ի հետ: Ախր Հայաստանի Հանրապետությունում բոլորը լավ գիտեն՝ Սպարապետից հետո ոչ ոք, ոչ ոք իրականում չէր կարող ԵԿՄ–ն առաջնորդել և պահպանել, բացի Մանվել Գրիգորյանից, և իհարկե փառք Աստծո, որ Զորավար Մանվել Գրիգորյանը կարողացավ պահպանել ԵԿՄ-ն իր բնույթով և բովանդակությամբ: Բոլոր կռված տղաները շատ առիթներով նաև արտահայտվում են, նկատի ունեմ այն կռված տղաներին, ովքեր այս պահին ԵԿՄ-ում չեն, որ կռված տղաներին հոգեպես և ոչ միայն հոգեպես աջակցողը, ոգին պահողը հենց Մնավել Գրիգորյանն է, իրա անցած ճանապարհը, դուխը, իրա մարդկային, ընկերասեր և անմնացորդ նվիրումն է պետության հանդեպ, կռված տղերքի, ընկերների և բոլորիս համար, նաև հենց քո համար վերջին հույսն ու հավատը: Դու չես կարա քեզ ստես ու ասես, որ ոչ դա էդպես չէ Ռուբո, ախր բոլորս բազմիցս ականատեսն ենք եղել, երբ ջանքեր չի խնայվել նույնիսկ Սպարապետի ժամանակ, որպեսզի ԵԿՄ –ն  պառակտվի: Ըստ էության Սպարապետը ավելի խիստ էր քան Զորավարը: Մեծամտությունը առաջացնում է նախանձ, նախանձը առաջացնում է չարություն , չարությունը մթագնում է միտքը, մթագնած միտքը ընկնում է հիմար սփոփանքների ետևից, որոնցից է ՝մեծամտությունից բխվող լեզվի արտահայտություններով սփոփվելու այսպես կոչված մոլուցքը: Ես գիտեմ մարդիկ , ովքեր նախանձով են լցված ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր Սերժ Սարգասյանի և Զորավար Մանվել Գրիգորյանի ջերմ հարաբերությունների նկատմամբ: Ես նաև հասկանում եմ և կուզենամ շատերը և անձամբ Ռուբոն հասկանա (անկեղծ որ ասեմ՝ համոզված եմ՝ հասկանումա)  Հայաստանի Հանրապետության ամրապնդման համար ԵԿՄ-ն, հենց  Զորավար Մանվել Գրիգորյանը ոչ մի բան չեն խնայի, ոչ մի բան չեն խնայի բոլոր կռված տղաները մեր պետության և պետականության համար: Կարծում եմ դու էլ կուզենաս էդպիսին մնաս պատմության մեջ, որը ես քեզ ցանկանում եմ, և հորդորում որպեսզի ներողություն խնդրես  անձամբ  Զորավար Մանվել Գրիգորյանից: Երկրապահ կամավորական միությունից, և ինչու չէ բոլոր կռված տղաներից , որոնց համար Մանվել Գրիգորյանը ազատամարտից ծնված հաղթանակը կերտած զորավար է: Ուժ գտի մեջդ, Ռուբո՛: ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյան