Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Սպորտ

ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Բուդապեշտում ավարտվեց հունա - հռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցանակային տեղ: Իսկ ահա Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող Արմեն Նազարյանը 60 կգ քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն(1-ը `Հայաստանի դրոշի ներքո, մյուսը՝ Բուլղարիայի) Նազարյանը կրկին ապացուցեց, որ դեռ կարող է հաջողությամբ հանդես գալ միջազգային մրցասպարեզներում, մինչդեռ վերջերս լուրեր էին պտտվում, թե Նազարյանը պատրաստվում է ավարտել կարիերան:

«ՄԻԿԱՆ» ԿՐԿԻՆ 2-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Կիլիկիային»: «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 40-րդ րոպեին բացեց «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը: 2-րդ կեսում Տիգրան Դավթյանը 2-րդ անգամ գրավեց «Կիլիկիայի» դարպասը՝ գործնականում վճռելով խաղի ելքը: «Կիլիկիային» Կարեն Ստեփանյանի շնորհիվ 77-րդ րոպեին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:

Վաստակելով հերթական 3 միավորը՝ «Փյունիկը» նախկինի պես առաջատար է, որին հաջորդում է «Միկան»: Վերջինս այս տուրում նվազազագույն 1:0 հաշվով հաղթեց մինչ այդ 2-րդ տեղում ընթացող «Էսթեղլալ-Կոտայքին»: Ընթացիկ մրցաշրջանում «Է. Կոտայքը» խիստ անհաջող է հանդես գալիս հատկապես «Միկայի» հետ հանդիպումներում, մինչդեռ «Է. Կոտայքը« միակ թիմն է, որ չի պարտվել «Փյունիկին» եւ նույնիսկ կարողացել է պարտության մատնել չեմպիոնին:

Երեւանի «Բանանցը» եւս 1:0 հաշվով պարտության է մատնել «Դինամո Զենիթին»:

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ

Խլովակիայի Օստրավա քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում բավական հաջող հանդես եկան հայ մարզիկները: 54 կգ Գաբրիել Տոլմաջյանը, 60 կգ Հրաչյա Ջավախյանը եւ 75 կգ Անդրանիկ Հակոբյանը իրենց քաշային կարգերում դարձան հաղթողներ: 64 կգ Արտյոմ Հովհաննիսյանը եւ 69 կգ Սմավել Մաթեւոսյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով: Ձեռնունայն վերադարձան միայն Արտակ Մալումյանը եւ Էդգար Մանուկյանը:

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշարը, որի առաջին տուրում հաջող հանդես եկան հայ շախմատիստները: Ա խմբում հանդես եկող Աշոտ Անաստասյանը եւ Լեւոն Արոնյանը պարտության մատնեցին համապատասխանաբար լեհ Մաչեային եւ մոլդովացի Բոլոգանին: Իսկ Կարեն Ասրյանը ոչ – ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Նակամուրայի հետ:

Բ խմբում Արսեն Եղիազարյանը զիջեց գերմանացի Տիշբերեկին, իսկ մյուս պարտիաները ավարտվեցին ոչ - ոքի :

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ

18-ամյա Էդգար Մանուչարյանը հիմնական կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց Ամստերդամի «Այաքսի« կազմում մասնակցելով Հոլանդիայի առաջնության «Սպարտայի« հետ մրցավեճին: «Այաքսը« հաղթեց 2:1 հաշվով, իսկ Էդգարը մասնակցեց ողջ հանդիպմանը: Մինչ այդ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը միայն փոխարինման էր դուրս եկել իր թիմի կազմում:

Իսկ ահա Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոմեն Բերեզովսկին շարունակում է հայտնվել Մոսկվայի «Դինամոյի« պահեստայինների նստարանին: Փորձառու դարպասապահի փոխարեն արդեն երկար ժամանակ է հանդես է գալիս պորտուգալացի Նունուն: