Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը կզարդարվի շուրջ 3 մլն ծաղիկներով

Քաղաքականություն
caxik

Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2015 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքների կազմակերպման նպատակով տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Այս տարի Երևանը կզարդարվի շուրջ 3 մլն ծաղիկներով: Հոլանդիայից կներկրվի 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Ծաղիկներ են աճեցվում նաև քաղաքային ջերմատանն ու վարչական շրջանների ջերմոցային առանձին փոքր տնտեսություններում: Այս պահին արդեն 250 հազար ծաղիկ է աճեցված՝ պատրաստ տեղափոխման համար: Ընդհանուր առմամբ, ծաղկապատ տարածքների մակերեսը կհասնի 7.5 հեկտարի: «Անցյալ տարի մենք մայրաքաղաքում ունեինք մոտ կես միլիոն վարդակակաչ, այս տարի այդ թիվը կկազմի 750 հազար, որից 250 հազարը անցած տարվա կակաչների սոխուկներն են, ևս կես միլիոնը տեղափոխվել են Հոլանդիայից»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Երեւանի քաղաքապետարան