Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծեծի պատասխանատուն իշխանությունն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
206ca312cd03b23499a8ae64e532ec13

ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու պատասխանատուն իշխանությունն է. համոզված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը. «Ավելին, իշխանությունը նաեւ պետք է այդ բռնությունը բացահայտի եւ պատասխանատվության ենթարկի։ Եթե բոլոր ջանքերը չուղղվեն այդ ուղղությամբ պահանջների տեսակետից, մենք կունենանք բռնությունների անընդհատ շարան, որ մինչ այդ եղել է»,- «Ա1+»-ին ասաց նա։ Իրավապաշտպանի խոսքերով՝ ոստիկանությունը, ինչպես նաեւ քննչական մարմիններն անհապաղ պետք է քայլեր իրականացնեն այս ուղղությամբ։ «Պրակտիկան ցույց է տալիս, որ բռնության դեպքերը չեն բացահայտվում. Օրինակ՝ Նախախորհրդարանի անդամների նկատմամբ բռնություն գործադրելը եւ անձնական մեքենաները այրելը։ Միայն Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը բացահայտվեց, բայց այսպես ներկայացրին. «Տեսեք՝ քանի որ հայհոյել է Սերժ Սարգսյանին, դրա համար։ Կարծես դա հիմնավոր փաստարկ է կամ հիմնավորում»,- եզրափակեց նա։