Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻԱԿ-ը դատախազից պահանջում է տրամադրել «Պերմյակովի նամակի» պատճենը

Քաղաքականություն
gyumri-spanutyun2

Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀ Դատախազությունը հայտարարել էր, որ գլխավոր դատախազ Կոստանյանը դիմել է ՌԴ դատախազ Չայկային` Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու խնդրանքով: Սակայն նամակի բովանդակությունը չէր հրապարակվել: Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել է գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը: Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունը առ այսօր չի տրամադրել պատասխանը: Այդ իսկ պատճառով «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» այսօր ՀՀ Վարչական Դատարան հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որ վերջինս տրամադրի ՀՀ դատախազ Կոստանյանի` ՌԴ դատախազ Չայկային ուղղված նամակի պատճենը: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»