Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Սպորտ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հայ շախմատիստ Անդրանիկ Մատիկոզյանը, որը միջազգային վարպետի կոչում ունի, բավական հաջող է հանդես եկել Լոս Անջելեսում կայացած Կալիֆորնիայի թվով 27-րդ բաց առաջնությունում: Մատիկոզյանը 7 հնարավոր միավորից վաստակել է 6-ը եւ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 145 շախմատիստ:

ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ

Բուդապեշտում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցած հայ մարզիկներից մրցանակայիան տեղ զբաղեցրեց միայն 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը` նվաճելով բրոնզե մեդալ:

Իսկ վաղը Հունգարիայի մայրաքաղաքում պայքարը կսկսեն նաեւ հունա-հռոմեկան ոճի ըմբիշները: Հայաստանից մրցագորգ դուրս կգան 7 մարզիկներ:

Հիշեցնենք, որ այս տարի կայացած Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ոճի մեր ըմբիշները բավական հաջող հանդես եկան` նվաճելով մեկական ոսկե եւ բրոնզե մեդալներ: