Հիմնադիր խորհրդարանը մատնանշում է վտանգները
2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ պետական ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր: Միևնույն ժամանակ՝ այն ըստ էության նույն բաց շղթան կազմող Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հերթական օղակն էր: 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո աշխարհում և մեր տարածաշրջանում նոր անվտանգային միջավայր է ձևավորվում, ինչն իր հերթին հանգեցնում է Հայաստանի (Արցախը ներառյալ) վերագաղութացման և Արցախյան ազատամարտի արդյունքներով ձևավորված ստատուս-քվոյի փլուզման: Նազարբաևի հայտնի ելույթով ուղիղ տեքստով հայտարարվեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ունենալիք սահմանների վերաբերյալ թուրանական պատկերացումների մասին: Հայաստանը հերթական անգամ բաժանման ենթարկելու և զոհաբերելու աղետալի սպառնալիք պարունակող այդ պատկերացումների համաձայն.
- Արցախը հայտարարվում է Հայաստանից դուրս, լիակատար կերպով պատնեշվում ու տարանջատվում է Հայաստանից, վերածվում առևտրի առարկայի՝ ընթացքում ապահովելով այնտեղ գտնվող ու գլխացավանք դարձած հայկական բանակի դուրսբերումը և հայ բնակչության վերջնական արտաքսումը,
- Իրանի հետ մեր սահմանի Մեղրի-Հորադիզ հատվածի վրա վերացվում է հայկական վերահսկողությունը, որից հետո մեր և Իրանի միջև կապը կսահմանափակվի Մեղրու միջանցքով, ինչի հետևանքով մեր «պարանոցը» նորից կհայտնվի ակցանի մեջ, իսկ հետագայում լիակատար կերպով կանջատվենք Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող Իրանից ու զգալի չափով՝ առհասարակ արտաքին աշխարհից:
- Հայաստանը վերջնականապես զրկվում է իրական ինքնիշխանությունից և վերածվում տարածքի՝ ըստ անհրաժեշտության պահպանելով կամ չպահպանելով իր ձևական ինքնիշխանությունը:
- շահարկել Արցախի կեղծ պետականության հանգամանքը,
- ատելության քարոզի և ստոր զրպարտանքի միջոցով հրեշացնել դիմադրական նոր ուժի՝ Հիմնադիր խորհրդարանի և նրա աջակիցների, այդ թվում՝ 1988-ի շարժման հիմնադիրների ու հերոսների կերպարները՝ այդ նպատակով արդարացնելով նաև բերձորյան ահաբեկչությունը և հիմքեր ստեղծելով նրանց նկատմամբ շատ ավելի ծանր պատժիչ քայլերի համար,
- ահաբեկել և կամազրկել դիմադրության ներուժ ունեցող ժողովրդական լայն զանգվածներին,
- հաստատել բացառապես տիրապետող ռեժիմի և նրան ենթակա կեղծ ընդդիմության միջոցով քաղաքական գործունեությամբ զբաղվելու մենաշնորհ և պատժիչ ջոկատների ահաբեկչական ուժի վրա հենված ճամբարային կառավարման կարգեր: