A
A
200 երդվյալ ազատամարտիկ այսօր մեկնել է Արցախ. news.am
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, Երդվյալ ազատամարտիկների միավորման 200 անդամների հետ այսօր՝ փետրվարի 8-ին, մեկնել է Արցախ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Ռուբեն Գեւորգյանը: Նրանք առաջիկա օրերին կլինեն ԼՂՀ-ում, կայցելեն դիրքեր, կոգեշնչեն զինվորներին: Արցախից վերադառնալուց հետո երդվյալ ազատամարտիկները կմեկնեն Տավուշի մարզ, որտեղ այցելել էին նաեւ հունվարին: Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ ԵԱՄ-ի այցերը պայմանավորված են ոչ միայն կազմակերպության ծրագրային դրույթներով, այլեւ վերջին շրջանում սահմանում տիրող լարվածությամբ: