A
A
Կասկած կա, որ ակտիվիստին նորից կառեւանգեն (տեսանյութ)
«Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանը ստացել է քթոսկրի վնասվածք եւ վերքեր։ Այսօր նա կմնա հիվանդանոցում։ Արտակին տեսակցության եկած ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Սա է ապահով Հայաստանի նրանց բանաձեւը, եւ սրա դեմ է, որ պետք է պայքարեն Հայաստանի Հանրապետության արժանապատվություն ունեցող քաղաքական ուժերը։ Քաղաքացուն այս վիճակին հասցնելով են երեւի իրենք պատկերացնում ապահով Հայաստան կառուցելու իրենց տեսլականը։ Այստեղ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքն է գործում։ «Բեսպրեդելով» կառուցում են այն Հայաստանը, որը իրենց համար լինելու է ապահով»։ Արտակ Խաչատրյանի մոտ հնարավոր է, որ նշանակեն նաեւ հերթապահող ոստիկաններ, որոնք կապահովեն նրա անվտանգությունը։