A
A
ԼՂՀ ՊԲ-ից՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ` այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմը։ Հիշեցնենք, որ Արմեն Ղահրամանյանը երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: